Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

20:40, շաբաթ, 16 ապրիլի, 2016 թ.
Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
     Քիչ առաջ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց գերծանր քաշային ծանրորդների պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող 21-ամյա Գոռ Մինասյանը, պոկելով 205 կգ և հրելով 237 կգ, երկամարտի 442 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի փոխչեմպիոն։
     Պոկում վարժությունում Գոռը նվաճեց փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում 4-րդն էր։ Դա, սակայն, չխանգարեց մեր մարզիկին հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։ Այս քաշային կարգի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 463 կգ արդյունքով։ Ի դեպ, վրացի ծանրորդը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց։ Լավագույն եռյակը եզրափակում է Էստոնիայի ներկայացուցիչ Մարտ Սեյմը՝ երկամարտի 424 կգ արդյունքով։
4444 | 0
Facebook