Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

15:35, շաբաթ, 16 ապրիլի, 2016 թ.
Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր
     Քիչ առաջ Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում ավարտվեց 105 կգ քաշային ծանրորդների պայքարը։ Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնող 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, պոկելով 182 կգ և հրելով 220 կգ, երկամարտի 402 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում Սիմոնը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ անձնական քաշով զիջելով ռուս Ռոդիոն Բոչկովին, ով երկամարտի արդյունքով 4-րդ հորիզոնականում է։ Այս քաշային կարգի հաղթողն է Լատվիայի ներկայացուցիչ Արտուրս Պլեսնիեկսը՝ երկամարտի 403 կգ արդյունքով, երկրորդ հորիզոնականում է լեհ Արկադիուշ Միխալսկին՝ միևնույն՝ 403 կգ արդյունքով։ Լեհ ծանրորդն անձնական քաշով ավելի ծանր է լատվիացուց։ Նշենք, որ պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց Ավստրիայի դրոշի ներքո հանդես եկող Սարգիս Մարտիրոսյանը։ Երկամարտի արդյունքով նա 10-րդն է։
3837 | 0
Facebook