Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոնղոլիայում հայտնաբերել են մումիա՝ ««Ադիդաս» ոտնամաններով»

22:08, ուրբաթ, 15 ապրիլի, 2016 թ.
Մոնղոլիայում հայտնաբերել են մումիա՝ ««Ադիդաս» ոտնամաններով»

Հնագետները Մոնղոլիայում՝ Ալթայի լեռներում, հայտնաբերել են լավ պահպանված մումիա, որի տարիքը մոտավորապես 1500 տարի է: Նրա սեռը դեռ պետք է ճշտվի, սակայն, ըստ նրա կողքին գտնված իրերի՝ կարելի է ենթադրել, որ նա կին է եղել: Նույն վայրում հայտնաբերվել են թամբ, զենք ու զրահ, փայտե բաժակ, տաշտակ, երկաթե արդուկ հիշեցնող առարկա, կավե ծաղկաման, բամբակե հագուստ և զամբիկի ոսկորներ: Մարդը թաղվել է կոշիկներով, որոնց կապերը հիշեցնում են «Ադիդաս»» ապրանքանի մարզակոշիկների ապրանքանշանը: Ամենայն հավանականությամբ՝ այդ մարդուն զոհ են մատուցել:

Հայտնաբերվել են նաև բարձր, ոչխարի գլուխ, թաղիքից խուրջին, որի մեջ եղել է ոչխարի մեջքի հատվածը, այծի ոսկորներ և փոքրիկ կաշվե պարկիկ՝ թեյի համար:Հետաքրքիր է, որ նրա զգեստները պատրաստելու համար կիրառվել է ոչ միայն ոչխարի, այլև՝ ուղտի բուրդ:

Այս գերեզմանը հայտնաբերվել է տեղի հովիվներից մեկի կողմից՝ 3 մ խորությամբ քարածերպի մեջ՝ 2800 բարձրության վրա: Հենց ցածր ջերմության շնորհիվ է, որ մարմինն ու իրերը լավ պահպանվել են:

13562 | 1
Facebook