Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պանամական փաստաթղթերի» պատճառով Իսպանիայի Արդյունաբերության նախարարը հրաժարական է տվել

16:15, ուրբաթ, 15 ապրիլի, 2016 թ.
«Պանամական փաստաթղթերի» պատճառով Իսպանիայի Արդյունաբերության նախարարը հրաժարական է տվել

Իսպանիայի Արդյունաբերության նախարար Խոսե Մանուել Սորիան, ում անունը հիշատակված է «պանամական փաստաթղթերում, հրաժարական է տվել: Հրաժարականի հայտարարության մեջ արդեն նախկին նախարարը նշել է, որ կատարվածն ակնհայտ վնաս է պատճառում երկրի կառավարությանը: Նա նաև նշել է, որ վերջին օրերին ինքն ակնհայտ սխալներ է գործել իր բիզնես գործունեության մասին բացատրություններ տալու հարցում, սակայն նա նաև հայտնել է, որ անօրինական ոչինչ չի արել:
     Իսպանական El Confidencial պարբերականը, որին հասանելի են դարձել «պանամական փաստաթղթերը», երկուշաբթի օրը հայտնել էր, որ Խոսե Մանուել Սորիան 1992թ. երկու ամիսների ընթացքում օֆշորային կազմակերպություն է գլխավորել:
     Իսպանիայի Արդյունաբերության նախարարը «պանամական փաստաթղթերի» պատճառով հրաժարական տված 2-րդ քաղաքական գործիչն է երկրում: Ավելի վաղ նույն օֆշորային սկանդալի պատճառով հրաժարական էր տվել Իսպանիայի վարչապետ Սիգմյունդյուր Դավիդ Գյուննլյոգսոնը:

5552 | 0
Facebook