Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն` օֆշորային սկանդալի մասին

16:03, հինգշաբթի, 14 ապրիլի, 2016 թ.
Պուտինն` օֆշորային սկանդալի մասին

Ապրիլի 3-ին հրապարակվել էին մի շարք սկանդալային փաստաթղթեր, որոնք բացահայտում են որոշ համաշխարհային առաջնորդների, մարզիկների ու մշակութային գործիչների կապն օֆշորային գործարքների կնքման հետ։

Մասնավորապես՝ Mossack Fonseca իրավաբանական ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի շարք համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օֆշորային այդ սկանդալին անդրադառնալով` ասել է, որ «Պանամական փաստաթղթերի» հեղինակներին զրպարտության մեղադրանք ներկայացնելը դժվար է, քանի որ դրանցում կոնկրետություն չկա:

«Այն մարդիկ, ովքեր փորձել են Ռուսաստանը ներքաշել պանամական սկանդալի մեջ, վրիպել են»,- ասել է Պուտինը:
    
     «Իսկ ինչպես են այդ նյութերը հայտնվել ԶԼՄ-ներում»,- հարցադրում է արել Պուտինը՝ նկատելով, որ առաջիններից այդ մասին գրել է Süddeutsche Zeitung–ը, որը պատկանում է Goldman Sachs-ի մեջ մտնող հոլդինգի, ինչն էլ վկայում է արևմտյան ուժերի հետաքրքրվածության մասին։

6056 | 1
Facebook