Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բոքո հարամ»-ը հրապարակել է 2 տարի առաջ առևանգած աշակերտուհիներին պատկերող տեսանյութ

15:20, հինգշաբթի, 14 ապրիլի, 2016 թ.
«Բոքո հարամ»-ը հրապարակել է 2 տարի առաջ առևանգած աշակերտուհիներին պատկերող տեսանյութ

Նիգերիական իսլամիստական «Բոքո հարամ» ահաբեկչական խմբավորումն, ինչպես հայտնի է, 2 տարի առաջ՝ 2014-ի ապրիլի 14-ին, Նիգերիայի Չիբոկ քաղաքի դպրոցներից մեկից առևանգել էր 276 աշակերտուհիների: Այժմ ահաբեկիչները տարածել են տեսանյութ, որտեղ պատկերված են աղջիկներից 15-ն՝ իսլամական հագուստներով: Նրանցից ոմանց ծնողներն արդեն ճանաչել են:

«Բոքո հարամի» առաջնորդ Աբուբաքր Շեքաուն հայտարարել է, թե աղջիկները բոլորն էլ իսլամ են ընդունել և սպառնացել է նրանց բռնի ամուսնացնել իր գրոհայինների հետ կամ էլ վաճառել:

8583 | 1
Facebook