Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են

17:26, կիրակի, 10 ապրիլի, 2016 թ.
Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են
     Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում երեկ՝ ապրիլի 9-ին վերահուղարկավորել են շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանին, քանի որ նրա հարազատներին էր հանձնվել զինծառայողի գլուխը, որն ադրբեջանցիները կտրել էին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ադրբեջանցիները, ԴԱԻՇ ահաբեկիչների օրինակով, գլխատել էին ազգությամբ եզդի զինվորի գլուխն ու տարել հետները՝ լուսանկարվելով ու որպես հաղթական ավար՝ ցույց տալով սահմանային գյուղերի բնակիչներին: Նրանք իմացել են, որ զինծառայողը եզդի է, քանի որ համացանցում հրապարակել են լուսանկարներ, և մակագրել՝ «Անհավատ եզդու գլուխը»: Նրանք նաև սպառնացել են, որ սա եզդիների ցեղասպանության շարունակություն է և այդպես է լինելու նաև քևրդերի հետ, եթե վերջինները համարձակվեն հարձակվել թուրք ժողովրդի վրա:
     Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները հատուկ դաժանությամբ են վարվել Սլոյանի հետ, քանի որ հրամանատարի ու մեկ ուրիշ շարքայինի հետ միասին նա մեծ դիմադրություն է ցույց տվել և թշնամուն մեծ կորուստներ է տվել:
Քյարամ Սլոյանի ծնողների հետ հարցազրույցը՝ «Azatutyun Radiokayan»-ի
25600 | 1
Facebook