Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

20:00, շաբաթ, 09 ապրիլի, 2016 թ.
Սերժ Սարգսյանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:
     Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

12243 | 19
Facebook