Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհված զինծառայող Ռոբերտ Աբաջյանը Բժշկական համալսարանի ուսանողներից էր

01:11, կիրակի, 10 ապրիլի, 2016 թ.
Զոհված զինծառայող Ռոբերտ Աբաջյանը Բժշկական համալսարանի ուսանողներից էր
     Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների մարմինների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:
     MAMUL.am-ի թղթակցին հաջողվեց պարզել, որ Ռոբերտ Աբաջյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներից էր: Նրա ընկերներից Սուրենը տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա հոգեհանգիստը, իսկ մյուս օրը հուղարկավորությունը:
     Լուսանկարը` Ռոբերտի ֆեյսբուքյան էջից:
25534 | 0
Facebook