Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազիզ Թամոյանը հաստատեց, որ հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանին ադրբեջանցիները գլխատել են

12:51, չորեքշաբթի, 06 ապրիլի, 2016 թ.
Ազիզ Թամոյանը հաստատեց, որ հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանին ադրբեջանցիները գլխատել են

Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը MAMUL.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանցիները գլխատել են ազգությամբ եզդի շարքային Քյարամ Սլոյանին: «Նման գործելաոճը բնորոշ է ահաբեկիչներին, Ադրբեջանցիները բարբարոս թուրքերն են և ոչնչով չեն տարբերվում նրանցից: Այդպիսիք աշխարհի «երեսին» չպետք է մնան»,- ասաց Թամոյանը: Վրջինը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունենալու զինվորի հուղարկավորությունը:
     «Հայրը քիչ առաջ մեզ ասաց, որ մայիսին մյուս տղային է ուղարկելու բանակ»:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Քյարամ Սլոյանն Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից էր: Գյուղապետը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Քյարամը տան մեծ տղան էր:

28184 | 2
Facebook