Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական զինուժը գտել է ԱԹՍ-ների «հակախաղը»». Տ. Աբրահամյան

08:58, երեքշաբթի, 05 ապրիլի, 2016 թ.
«Հայկական զինուժը գտել է ԱԹՍ-ների «հակախաղը»». Տ. Աբրահամյան
     «Ահա սա է ադրբեջանական մարտական ԱԹՍ»-ն,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը` կցելով լուսանկարը:
    
     Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը ևս, անդրադառնալով հակառակորդի անօդաչու սարքերին, գրել է. «Ադրբեջանը ծանր զրահատեխնիկայից բացի, մարտերում կիրառում է իր «էլիտար» գործիքներից՝ «կամիկաձե բեզպիլոտնիկներին», որոնք եթե մինչ ապրիլմեկյան ռազմական գործողությունները կիրառվում էին բացառապես հետախուզական նպատակներով, ապա ներկայում՝ անխնա մխրճվում են այս կամ այն դիրքերում:
     Հասկանալի պատճառներով անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հիմնականում մեկնաբանվում են, այսպես կոչված, հետևանքային համատեքստում, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանց «ներքև իջեցնելը»՝ ոչնչացնելը, բավականին բարդ է:
     Այն հանգամանքը, որ հայկական զինուժին հաջողվել է 6 «թռչող սարք» ոչնչացնել (+-1), արդեն իսկ լավ արդյունք է: ԱԹՍ-ների կիրառությունը բավականին վտանգավոր է, սակայն, կարծես թե, հայկական զինուժը գտել է «հակախաղը»: Կրկնում եմ՝ այս մասին է խոսում խփված ԱԹՍ-ների քանակը, ինչը սակայն չի նշանակում, որ այն կորցնում է իր ակտուալությունը»:
23903 | 0
Facebook