Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսուհետ Ալիևին զենք վաճառելը միջազգային հանցագործություն է». միջազգային իրավունքի փորձագետ Դենիս Դվորնիկով

17:53, կիրակի, 03 ապրիլի, 2016 թ.
«Այսուհետ Ալիևին զենք վաճառելը միջազգային հանցագործություն է». միջազգային իրավունքի փորձագետ Դենիս Դվորնիկով

Միջազգային իրավունքի ռուսաստանյան ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովն Ադրբեջանի կողմից արցախյան հակամարտության սրման վերաբերյալ հարցազույց է տվել Regnum գործակալությանը:
     «Ռուսաստանյան իշխանություններն արտաքինքաղաքական երկաթբետոնե սկզբունքներ ունեն, ըստ որի ևʹ Հայաստանը, ևʹ Ադրբեջանը ռազմավարական կարևոր դաշնակիցներ են: Հայստանը` քիչ ավելի շատ` ելնելով միջազգային գործող համաձայնագրերից: Բայց պետք է հիշել, որ Ռուսաստանի իշխանություները չեն խզի Բաքվի հետ հարաբերությունները: Այսպիսին են աշխարհաքաղաքական ներկայիս իրադրության կողմից մեզ առաջարկվող այս խիստ հակասական հանելուկի պայմանները: Կարելի է հազար անգամ նայել Ալիևի և Էրդողանի կրքոտ գրկախառնումների տեսանյութը, կարելի է փորձել գոնե մի քանի տարբերություն գտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ղրիմի Հանրապետության պատմական ծագման միջև»,- հայտարարել է փորձագետը: Նրա խոսքերով` քաղաքական համատեքստում դա ոչ մի իմաստ չունի: «Հայաստանը եղբայրն է, Ադրբեջանն էլ զարմիկը, և վերջ: Բայց այնուամենայնիվ` կարելի է եզրակացնել, որ միջազգային վերաբերմունքի 2 բաժանում կա` մինչ ապրիլի 1 լույս 2-ի արյունոտ գիշեր, և դրանից հետո, երբ ադրբեջանական «գրադներ»-ն սկսեցին ռմբակոծել խաղաղ բնակչությանն ու շփման գծին հարակից դպրոցը»,- ասել է նա:
     Իրավաբանը վստահ է, որ Ռուսաստանը հետևյալ կարևոր որոշումները կայացնելու հիմքեր ունի. «Առաջին` Ադրբեջանին զենքի և սպառազինության վաճառքի լիակատար սառեցում: Այդ պետությունը գիտակցաբար խախտել է խաղաղ գործընթացը: Հետևաբար, Բաքվին վաճառված ցանկացած գնդակ կիրառվում է միջազգային իրավունքի նախօրոք ձեռք բերված նորմերի խախտման համար: Ադրբեջանի հետ զենքի վաճառքը ցանկացած պետության ինքնաբերաբար դուրս է բերում գործող միջազգային իրավունքի շրջանակներից ու անուղղելի հարված հասցնում տվյալ պետության հեղինակությանը` զենք վաճառողին խաղաղ բնակչության սպանության գործի անմիջական հանցակիցը դարձնելով: Երկրորդ` Բաքվի վրա ազդելու համար արագ և արդյունավետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որոնցով ակնթարթորեն և առանց վնասի հնարավոր կլինի ճնշել ագրեսիայի ցանկացած փորձ. այն է` ադրբեջանական ապրանքների` ներառյալ միրգ բանջարեղենի ներկրման արգելք: Ոչ ոք չի պնդում, թե անհապաղ պատժամիջոցներ պետք է կիրառվեն ընդդեմ Ադրբեջանի, բայց ձեռքի տակ նման լծակի առկայությունն անհրաժեշտություն է: Երրորդ` Ռուսաստանում ադրբեջանցի գործարարների բարեկեցությունը պետք է ուղիղ համեմատական լինի Բաքվի ադեկվատության հետ: Ոչ մեկ ոչ մեկի չի սպառնում, բայց բոլորը հասկանում են, որ տարածաշրջանում խաղաղության պահպանումն անհրաժեշտություն է: Դա միանշանակ նորմալ երևույթ է, որով առաջնորդվում են քաղաքակիրթ երկրների իշխանությունները, որ հարգում են ևʹ իրենց, ևʹ իրենց քաղաքացիներին, ևʹ իրենց գործընկերներին»,- եզրափակել է Դվորնիկովը:

18519 | 2
Facebook