Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կարեն Վարդանյանն սպանվել է. մարդասպանները մարմինը թաքցրել են ավտոտնակում. ոստիկանություն

09:32, ուրբաթ, 01 ապրիլի, 2016 թ.
Կարեն Վարդանյանն սպանվել է. մարդասպանները մարմինը թաքցրել են ավտոտնակում. ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Ապրիլի 30-ին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
     Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորոության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993թ. ծնված Գևորգ Զոհրաբյանը, 1981թ. ծնված Ա. Զ-ն, 1979 թ. ծնված Հ. Վ-ն, 1960թ. ծնված Ա. Դ-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973թ. ծնված Արթուր Միհրանյանը:
     Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում:
     Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:

8130 | 0
Facebook