Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քաղաքական հյուրախաղերը տեղին չեն Հրազդանում». Աշոտյանի ակնարկը՝ Փաշինյանին

14:45, չորեքշաբթի, 30 մարտի, 2016 թ.
«Քաղաքական հյուրախաղերը տեղին չեն Հրազդանում». Աշոտյանի ակնարկը՝ Փաշինյանին
     «Եթե կարիքը լինի օգնելու մեր թիմին, կօգնենք: Հուսով եմ, որ հրազդանցին ինքնուրույն կկայացնի իր որոշումն` անկախ նրանից, թե որ թեկնածուի օգտին է քվեարկելու: Այս պարագայում քաղաքական հյուրախաղերը տեղին չեն այնպիսի քաղաքում, ինչպիսին Հրազդանն է, որտեղ քաղաքացիներն իրար լավ գիտեն, նաև՝ թեկնածուներին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ ակնարկելով Փաշինյանին:
     Հիշեցնենք՝ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելություն էր իրականացրել Հրազդան՝ հանդիպել կրթօջախների տնօրենների հետ, եղել Հրազդանի քաղաքապետարանում:
     Տեղեկացնենք, որ Հրազդանում ապրիլի 17-ին քաղաքապետի ընտրություններ են, որի համար պայքարում են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագրից» Սասուն Միքայելյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը:
3739 | 0
Facebook