Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը 22 տարվա ազատազրկման դատապարտեց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին

17:51, երեքշաբթի, 22 մարտի, 2016 թ.
Դատարանը 22 տարվա ազատազրկման դատապարտեց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին

Ռոստովի մարզի Դոնեցկի դատարանը հրապարակել է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավճիռը: Նա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման և 30.000 ռուբլու չափով տուգանքի, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ դատավճռի հրապարակման պահին Սավչենկոն երգել է Ուկրաինայի պետական օրհներգը:
     Ուկրաինացի զինծառայողը հերքել է իր մեղքը։ Նա հայտարարել է, որ չի ընդունում դատավճիռը, բայց մտադիր չէ բողոքարկել այն։

Հիշեցնենք, որ նախօրեին դատարանը մեղավոր էր ճանաչել Նադեժդա Սավչենկոյին «ВГТРК»-ի լրագրողների սպանության համար:
     Նշենք, որ РБК լրատվականի փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Նադեժդա Սավչենկոն ամբողջությամբ չի կրի պատիժը, նա կփոխանակվի Ուկրաինայում պահվող ռուսաստանցի որևէ ռազմագերու հետ:

7561 | 1
Facebook