Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծի գործի նախաքննությունը շարունակվում է

17:43, երկուշաբթի, 21 մարտի, 2016 թ.
Գորիսի ոստիկանապետի մասնակցությամբ ծեծի գործի նախաքննությունը շարունակվում է
     Ըստ շրջանառվող լուրերի՝ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը «Դիանա» ռեստորանի բակում ծեծի էր ենթարկել իր տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբորն` Արթուր Գևորգյանին: Նշվում էր, որ ծեծել և հայհոյելուց հետո նա ձերբակալել էր Արթուր Գևորգյանին: Դեպքի հետ կապված՝ աշխատանքից ազատվել էր Գորիսի ոստիկանապետի տեղակալ Մուշեղ Գևորգյանը:
     MAMUL.am լրատվականի թղթակիցը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից փորձեց պարզել՝ ինչ փուլում է գործի ընթացքը: Վերջինը հայտնեց, որ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:
7123 | 1
Facebook