Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարը տուգանվել է 46 մլն եվրոյով

13:31, շաբաթ, 19 մարտի, 2016 թ.
Նեյմարը տուգանվել է 46 մլն եվրոյով
     Ռիո Դե Ժանեյրոյի դատարանը պարտավորացրել է Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին մոտ 46 մլն եվրո վճարել՝ հարկերից խուսափելու համար։ Նշենք, որ որոշումը վերջնական չէ և հարձակվողը հնարավորություն ունի այն բողոքարկել։ 2012-ից 2014 թվականներին Նեյմարն, իրեն պատկանող 3 ընկերությունների միջոցով հարկային մարմիններից թաքցրել է «Բարսելոնա»-ից, իր նախկին ակումբ «Սանթոս»-ից և հովանավորներից ստացած գումարը։ Ֆուտբոլիստի ընդհանուր պարտքը, տոկոսները ներառած, կազմել է մոտ 46 մլն եվրո։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ սառեցվել են ֆուտբոլիստի ակտիվները և նա գրեթե զրկվել է անձնական ինքնաթիռից և զբոսանավից։

    

    

    
13157 | 0
Facebook