Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ա´յ դիշովկա», «համբա´լ». թեժ լեզվակռիվ` Փաշինյանի և Առաքել Մովսիսյանի միջև

18:00, չորեքշաբթի, 16 մարտի, 2016 թ.
«Ա´յ դիշովկա», «համբա´լ». թեժ լեզվակռիվ` Փաշինյանի և Առաքել Մովսիսյանի միջև

Այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով վերջին տարիների ընթացքում ՃՏՊ-ների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների, դրանց հետևանքով մարդկային զոհերի և տուժողների թիվն, ասաց, որ դրանք տեսախցիկների և արագաչափերի տեղադրելուց հետո աճել են. «Ես կառավարությանը հարցում եմ ուղարկել և ստացել պատասխան, որը ցույց է տալիս այն, ինչն ակնհայտ է: 2012-ից ի վեր, երբ տեսախցիկները և արագաչափերը տեղադրվեցին, Ճանպարհային երթևեկության կանոնների խախտումները և տեսախցիկների ու արագաչափերի գրանցումներն աճել են: Ընդ որում, ամեն տարի մինչև 16 % աճ են ունեցել և ավելի, իսկ 2015 թվականին` 2012-ի նկատմամբ, գրանցումների աճը կազմել է 123 %»,- ասաց Փաշինյանը` նշելով, որ տեսախցիկների տեղադրման պահից ՀՀ քաղաքացիները 38 մլրդ դրամ են վճարել, որից 30 մլրդ-ն գնացել է «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը, որը, ըստ լուրերի, ուղիղ կապ ունի Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ:

«Այսինք` այս գումարները ՀՀ քաղաքացիները վճարել են Սերժ Սարգսյանի ընտանիքին: Որևէ հետազոտություն կա՞, որ եթե արագաչափերն ու տեսախցիկները չլինեին, վիճակը կլիներ ավելի վատ»,- կառավարությանը հարց ուղղեց Փաշինյանը:

Շարունակելով միտքը, պատգամավորն ասաց. «Ս. Սարգսյանը հայտարարում էր, որ 70 %-ով խախտումների գրանցման թվերը նվազել են: Ես ընդամենն ուզում եմ հասկանամ, Ս. Սարգսյանը կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ: Որտեղի՞ց են այդ թվերը հայտնվում և ինչպե՞ս են բարձրաձայնվում»:

Այս խոսքի վրա դահլիճից լսվեց ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի ձայնը`«ա´յ դիշովկա», «արա´ էյ» «համբա´լ, նորմալ արտահայտվի նախագահի մասին», «վերընգի տեղդ»… Փաշինյանն էլ հակադարձեց` «համբալը դու ես…»:
     Շարմազանովը թեև փոձում էր հանգստացնել պատգամավորներին, սակայն, վերջինները, երկար ժամանակ չէին հանդարտվում:

12279 | 12
Facebook