Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե Ասադը մնա իշխանության, ավելի լավ մեզ` հայերիս համար». Լևոն Շիրինյան

18:01, երեքշաբթի, 15 մարտի, 2016 թ.
«Եթե Ասադը մնա իշխանության, ավելի լավ մեզ` հայերիս համար». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Սիրիայի տարածքից ռուսական ռազմաբազայի դուրսբերման թեմայի շրջանակում, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադարձավ նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` կարծիք հայտնելով, որ նրա պաշտոնից հեռանալու մասին խոսակցություններ առայժմ չկան: «Եթե նա մնում է, ուրեմն ավելի լավ մեզ` հայերիս համար: Այս պարագայում, Սիրիան մնում է ուժեղ պետություն, ուզի չուզի` հակաթուրք պետություն, իսկ ինչ վերաբերում է ռուս-թուրքական հարաբերություններին, ապա դրանք այնքան փչացան, իսկ մենք մեկ տարի առաջ մտահոգություն ունեինք, որ այդ երկու գիշատիչները մեր հաշվին ուրիշ բաների չգնան: Մի բան հստակ է` նրանց նախկին հարաբերություններն այլևս չեն վերականգնվի: Արդեն մնում է, թե մենք ինչպես մեր ազգային շահերը կձևավորենք և այդպիսով առաջ կգնանք»:

Քաղաքագետը հավելեց, որ ստեղծված իրավիճակում ամենից շատ շահում են հայերը: «Մեզ համար նպաստավոր վիճակ է այժմ: Եթե Սիրիայում իրավիճակը խաղաղվեց, մեր խեղճուկրակ սիրիահայությունը ևս, ցանկության դեպքում, կարող է վերադառնալ այն երկիր, որն իր համար դեռևս թանկ է»:

4380 | 0
Facebook