Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գոռ Վարդանյանը չխոսեց. դատական նիստը հետաձգվեց

13:15, հինգշաբթի, 10 մարտի, 2016 թ.
Գոռ Վարդանյանը չխոսեց. դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ապօրինի ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական հերթական նիստը: Նշենք, որ դերասանն առաջին անգամ էր դատարան ներկայացել:

Նա նիստից հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

Գործով մեղադրողը միջնորդեց նիստը հետաձգել մեկ ամսով, քանի որ հարցաքննություններ են անցկացվում: Դատարանը բավարարեց միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց ապրիլի 11-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Վարդանյանն ուղղակի առնչություն է ունեցել «Դյուքենդո հայկական ֆեդերացիա» անվամբ հասարակական կազմակերպության հետ: Գոռ Վարդանյանը քննությամբ չպարզված անձից նույն ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և նույն ՀԿ-ի կողմից օգտագործվող տարածքում, մինչև խուզարկությամբ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերելը, պահել է ռազմամթերք: Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

7213 | 1
Facebook