Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լովչևի «Բ» փորձանմուշը նույնպես դրական է. Գոռ Մինասյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

19:36, երեքշաբթի, 08 մարտի, 2016 թ.
Լովչևի «Բ» փորձանմուշը նույնպես դրական է. Գոռ Մինասյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
     Գերծանր քաշային կարգում հանդես եկով ռուս ծանրորդ Ալեքսեյ Լովչևի դոպինգ-թեստի «Բ» փորձանմուշը նույնպես դրական արդյունք է տվել, ինչը նշանակում է, որ Լովչևը կորակազրկվի և նրա արդյունքը չեղյալ կհայտարարվի: Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերին ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը Լովչևը ռեկորդային ցուցանիշով հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Մրցաշարից հետո, սակայն, նրա արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել։ Ռուսական կողմը բողոքարկել է որոշումը՝ պահանջելով բացել «Բ» փորձանմուշը, որը ևս դրական է եղել։ Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը, ով զբաղեցրել էր 4-րդ տեղը, կդառնա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
3601 | 0
Facebook