Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բացառիկ. Պլյուշչենկոյի՝ «Սառույցի թագավորները» շոուի փորձը՝ լուսանկարներով

01:00, շաբաթ, 05 մարտի, 2016 թ.
Բացառիկ. Պլյուշչենկոյի՝ «Սառույցի թագավորները» շոուի փորձը՝ լուսանկարներով
     Վաղը երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է ռուս լեգենդար գեղասահորդ, օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» սառցե շոուն։ Սառցե շոուն հատուկ հայ հանդիսատեսի համար բեմադրել է հանրահայտ պրոդյուսեր Արի Զաքարյանը։ Շոուն ներառում է աշխարհի լավագույն գեղասահորդների պրոֆեսիոնալ կատարումներ, ցատկեր, նեցուկներ, գեղասահորդ-ակրոբատների համարներ, լուսային ու ձայնային լուծումներ։ Շոուի ընթացքում հանդես կգան անվանի մարզիկներ Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլք: MAMUL.am-ի թղթակիցը ներկա է գտնվել շոուի՝ մարզահամերգային համալիրում այսօր կայացած փորձին։ Մեր թղթակցի խոսքով՝ հետաքրքիր և բովանդակալից շոու է սպասվում՝ լի բացառիկ համարներով։ Ներկայացնում ենք շոուի փորձի լուսանկարներն ու տեսանյութը։
7235 | 0
Facebook