Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պրոֆեսիոնալ բոլոր բռնքամարտիկներին կթույլատրեն մասնակցել օլիմպիական խաղերին

15:40, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2016 թ.
Պրոֆեսիոնալ բոլոր բռնքամարտիկներին կթույլատրեն մասնակցել օլիմպիական խաղերին

AIBA-ն մտադիր է թույլատրել պրոֆեսիոնալ բռնքամարտիկներին մասնակցել օլիմպիական խաղերին։ Նոր կանոնները կարող են ընդունվել կազմակերպության մոտակա նիստին, որը կայանալու է այսօր և վաղը՝ Մանչեսթրում։
     Նշենք, որ 2013 թվականին սահմանված AIBA-ի գործող կանոններին համաձայն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներն իրավունք ունեն մասնակցել օլիմպիական խաղերին այն դեպքում, եթե պրոֆեսիոնալ ռինգում անց են կացրել 15 մենամարտից քիչ, որոնց համար հոնորար են ստացել։ Բացի այդ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները պետք է հատուկ կարճաժամկետ պայմանագիր կնքեն կազմակերպության հետ։
     Նշենք նաև, որ մինչև 2013 թվականը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին արգելվում էր մասնակցել օլիմպիական խաղերին։ Նոր կանոնները հնարավորություն կտան օլիմպիական խաղերին մասնակցել յուրաքանչյուր բռնցքամարտիկի՝ անկախ տարիքից և փորձից։ Նորամուծությունը, հավանաբար, չի գործի ամռանը կայանալիք Ռիոյի օլիմպիական խաղերին։

3437 | 0
Facebook