Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դատարանը Johnson & Johnson-ին պարտադրել է 72 միլիոն դոլար վճարել քաղցկեղից մահացած կնոջ ընտանիքին

11:01, չորեքշաբթի, 24 փետրվարի, 2016 թ.
Դատարանը Johnson & Johnson-ին պարտադրել է 72 միլիոն դոլար վճարել քաղցկեղից մահացած կնոջ ընտանիքին

Աշխարհում կոսմետիկ միջոցներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը՝ Johnson & Johnson-ը դատարանի վճռով կպարտադրվի 72 միլիոն դոլար տրամադրել ձվարանների քաղցկեղից մահացած կնոջ ընտանիքին: Երբ 62-ամյա ամերիկուհու մոտ ախտորոշվել է ձվարանների քաղցկեղ, նա որոշ ժամանակ անց հեռուստատեսային հաղորդումներից մեկից տեղեկացել է, որ այդ ընկերության՝ տալկի հիման վրա ստեղծված կոսմետիկ միջոցները կարող են առաջացնել քաղցկեղ: Ժաքլին Ֆոքսը դիմել է դատարան՝ պնդելով, որ ինքը 35 տարի շարունակ օգտագործել է մանկական ցանափոշի՝ տալկի հիման վրա:
     Մինչև դատական գործերի ավարտը Ժաքլինը չի ապրել՝ մահանալով 2015 թվականի հոկտեմբերին: Սակայն դատարանը նրա փաստարկները համոզիչ է համարել և ընկերությանը մեղավոր ճանաչել:
     Johnson & Johnson-ը հայտնել է, որ վրդովված է նման որոշումից, բայց առայժմ տեղեկություն չկա՝ կբողոքարկվի արդյոք դատարանի որոշումը:

23044 | 0
Facebook