Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքը թեև չի քանդվի, բայց կդառնա անճաշակ շինության կարկատան

11:08, երեքշաբթի, 23 փետրվարի, 2016 թ.
Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքը թեև չի քանդվի, բայց կդառնա անճաշակ շինության կարկատան
     Ավ. Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածն օրեր առաջ սկսել էին քանդել, և միայն հանրային բողոքի արդյունքում այդ աշխատանքները դադարեցվեցին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկվա խորհրդակցության ժամանակ անդրադառնալով խնդրին ասել էր, որ Ամիրյան 2 հասցեի հուշարձան շենքի հետ կապված որևէ ոտնձգություն թույլ չի տրվելու, իսկ նման փորձ կատարողները կենթարկվեն պատասխանատվության:
     Պարզվում է՝ ճակատային հատվածը թեև չի քանդվելու, բայց դառնալու է կառուցվելիք համալիրի մի մասը: Համացանցում տարածվել են Ամիրյան 2 շենքի ապագա տեսքը պատկերող լուսանկարներ, որոնց վերաբերյալ քննադատությունների նոր ալիք է բարձրացել:
     «Այսպիսի շենք չպե՛տք է կառուցվի: Չես էլ ուզում ասես, բայց էս գեղցիա-քաղքենիական այլանդակության հեղինակն ո՞վ է»,- ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
     «Եվ կենտրոնում այսպիսի զզվելի կարկատաններով կառույցներ շատ կտեսնես.. Բիրդան հարստացած գեղցիներին այս մտահղացումը տվող առաջին ճարտարապետի խրտվիլակը պետք է դնել իր կառուցած շենքի առջև, որ ապագա սերունդները թքելու տեղ ունենան...»,- մեկնաբանել են օգտատերերը:
9871 | 0
Facebook