Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էս ի՞նչ նախիր է». միջադեպ՝ Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև

13:21, ուրբաթ, 19 փետրվարի, 2016 թ.
«Էս ի՞նչ նախիր է». միջադեպ՝ Մհեր Սեդրակյանի և լրագրողի միջև
     ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև այսօր ԱԺ միջանցքում միջադեպ է տեղի ունեցել: Լրագրողի խոսքով՝ միջանցքում տեսնելով հարցազրույցի շտապող լրագրողներին, պատգամավորն ասել է. «Էս ի՞նչ նախիր է», լրագրողը պատասխանել է, թե պետք չէ նման վիրավորական արտահայտություն անել: «Տղա ջան, դու իմ երեխուց էլ փոքր ես, արի գնանք իմ սենյակ, խոսանք»,- լրագրողին դիմել է Մհեր Սեդրակյանը: «Տեսախցիկների առաջ խոսենք»,- հակադարձել է լրագրողը: Հարցին՝ թե ինչո՞ւ է պատգամավորը խուսափում լրագրողներից, Սեդրակյանն արձագանքել է. «Նորմալ լրագրողների հետ խոսում եմ, աննորմալների հետ` չէ»:
10223 | 19
Facebook