Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բորուսիա»-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

09:35, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
«Բորուսիա»-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Երեկ ուշ երեկոյան Գերմանիայի գավաթի խաղարկության ¼ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվում էր «Շտուտգարտ»-ին: Հանդիպումն ավարտվել է դորտմունդցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։
     Հանդիպման 5-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսն, իսկ 31-րդ րոպեին գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Հանդիպման վերջնամասում՝ 89-րդ րոպեին, Օբամեյանգի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այսպիսով, Թոմաս Տուխելի սաները դուրս եկան կիսաեզրափակիչ:

4805 | 0
Facebook