Ինչպես հայտնի է, փետրվարի 7-ին՝ ժամը 19.01-ին ՏԿԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր էր մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1981թ. ծնված Ա. Ա-ը տեղի ուժերով տեղափոխվել էր «Արմենիա» ՀԲԿ: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 19.21-ին, մարվել` 19.31-ին: Չավուշի փողոցում` «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում, ամբողջությամբ այրվել էր «ՎԱԶ-2121» մակնիշի 030 ՍՏ 65 պետհամարանիշով ավտոմեքենան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավազակային հարձակում է իրականացվել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրենի վրա: Անհայտ անձինք դանակի սպառնալիքով գումար են պահանջել, դիմադրության հանդիպելուց հետո հարվածել տղամարդուն, ապա հրկիզել մեքենան: