1937 թվականին «Walt Disney Productions»-ն ստեղծել է լիամետրաժ մուլտֆիլմ՝ «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները»՝ Գրիմ եղբայրների համանուն հեքիաթի հիման վրա: Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ՝ Սպիտակաձյունիկ հերոսուհու մասին:
· 1988 թվականին Սպիտակաձյունիկին է շնորհվել սեփական աստղ «Փառքի ծառուղում»:
· Սպիտակաձյունիկը միայն առաջին դիսնեյյան արքայադուստրը չէ: Սպիտակաձյունիկի և 7 թզուկների մասին մուլտֆիլմն առաջին լիամետրաժ ֆիլմն է եղել պատմության մեջ՝ սկիզբ դնելով այդ ժանրին:
· Նա առաջին արքայադուստրն է եղել, որ շփվում էր կենդանիների հետ, որոնք հասկանում էին մարդկանց:
· Կերպարների մաշկի բնական երանգն ստանալու համար իսկական դիմափոշին և այլ նյութերը քսել են հենց ժապավենի վրա, որի վրա նկարել են մուլտֆիլմը:
· Սպիտակաձյունիկը, հավանաբար, ամենաերիտասարդ արքայադուստրն է՝ ընդամենը 14 տարեկան: