Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեյմարի հայրը հաստատել է, որ ֆուտբոլիստի համար 190 մլն եվրո են առաջարկում

17:01, հինգշաբթի, 04 փետրվարի, 2016 թ.
Նեյմարի հայրը հաստատել է, որ ֆուտբոլիստի համար 190 մլն եվրո են առաջարկում
     «Բարսելոնա»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար Դա Սիլվա Սանթոս ավագը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ նրա որդու համար առաջարկում են 190 մլն եվրո։ Աղբյուրը պնդում է, որ Նեյմար ավագն այդ ամենը հայտարարել է կոռուպցիայի մեղադրանքով դատական գործի ընթացքում ցուցմունք տալուց հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը։ Նշվում է, որ մադրիդյան ակումբը պատրաստ է Նեյմարի համար տարեկան 3 մլն եվրո վճարել։ Նշենք նաև, որ Նեյմարը «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2013 թվականից։ Այս մրցաշրջանում հարակվողն անց է կացրել 28 հանդիպում՝ հեղինակելով 21 գոլ և 20 գոլային փոխանցում։
3901 | 1
Facebook