Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավստրալիայում կին պատգամավորներին նիստերի ժամանակ կթույլատրվի կրծքով կերակրել երեխաներին

17:33, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
Ավստրալիայում կին պատգամավորներին նիստերի ժամանակ կթույլատրվի կրծքով կերակրել երեխաներին

Ավստրալիայի խորհրդարանը կին պատգամավորներին թույլ է տվել նիստերի ժամանակ կրծքով կերակրել իրենց մանկահասակ երեխաներին: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ղեկավար Քրիսթոֆեր Փայնը «ծերացած» է անվանել հին օրենքը, որով արգելվում էր երեխաների հետ ներկայանալ նիստերին: «Ես ցանկանում եմ, որ ավելի շատ կանայք գան աշխատանքի, ու ես չեմ ցանկանում, որ հին օրենքները ետ պահեն նրանց»,- ասել է Փայնը:

Նշվում է, որ նախկինում կրծքի երեխաներ ունեցող կին պատգամավորները բացակայել են նիստերից ու քվերակություններից, և նրանց փոխարեն քվերակել են հատուկ ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ նախկինում էլ բրիտանացի կին օրենսդիրներն են նիստերի ժամանակ երեխաներին կերակրելու թույտվություն խնդրել:

9764 | 2
Facebook