Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Alphabet-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունն` առաջ անցնելով Apple-ից

10:36, երեքշաբթի, 02 փետրվարի, 2016 թ.
Alphabet-ը դարձել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունն` առաջ անցնելով Apple-ից

Alphabet Inc. հոլդինգը, որը հանդիսանում է Google ընկերության սեփականատեր, առաջ է անցել Apple-ից և դարձել աշխարհի ամենաթանկ ընկերությունը: Այս մասին գրում է BBC-ն:

Ըստ ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի զեկույցի` հոլդինգի եկամուտը կազմել է 4,9 միլիարդ դոլար, մինչդեռ անցած տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 4,7 միլիարդ դոլար: Արդյունքում Alphabet-ի բաժնետոմսերը վաճառքների փակումից հետո ավելացել են 9%-ով:

Աղբյուրը նշում է, որ ընդհանուր հաշվարկներով ընկերության արժեքն ավելացել է մինչև 568 միլիարդ դոլար, մինչդեռ Apple-ը գնահատվում է 535 միլիարդ դոլար:

Նշենք, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան` Apple-ը պահպանում էր աշխարհի ամենաթանկ ընկերության կոչումը 2010թ. ի վեր` դուրս մղելով Microsoft ընկերությանը, որն էլ մինչ այդ 20 տարի շարունակ համարվել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Google-ը դարձել էր «Alphabet» հոլդինգային ընկերության «դուստր» ընկերություն: Վերջինի հետ միասին` հոլդինգային ընկերության մաս են դարձել նաև YouTube-ը և Android օպերացիոն համակարգը:

11295 | 0
Facebook