Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Ջուլֆալակյանը Թուրքիայում դարձավ ոսկե մեդալակիր

21:43, կիրակի, 31 հունվարի, 2016 թ.
Արսեն Ջուլֆալակյանը Թուրքիայում դարձավ ոսկե մեդալակիր
     Թուրքիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Վեհդի Էմրեի և Համիթ Քափլանի անվան միջազգային մրցաշարին Հայաստանը ներկայացնում էին Արսեն և Արամ Ջուլֆալակյանները։ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը, հաղթելով երեք մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակիչ գոտեմարտում Արսենը 3։0 հաշվով հաղթեց վրացի ըմբիշին՝ նվաճելով մրցաշարի ոսկե մեդալը: 66 կգ քաշային կարգում հանդես եկող նրա եղբայրն` Արամ Ջուլֆալակյանը, պարտություն կրեց մեկնարկային գոտեմարտում՝ դուրս մնալով հետագա պայքարից:
9012 | 0
Facebook