Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օբաման պահանջել է թույլ չտալ ԴԱԻՇ-ի տարածումը Լիբիայում

11:45, ուրբաթ, 29 հունվարի, 2016 թ.
Օբաման պահանջել է թույլ չտալ ԴԱԻՇ-ի տարածումը Լիբիայում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պահանջել է թույլ չտալ ԴԱԻՇ ահաբեկչական կազմավորման դիրքերի ամրապնդումը Լիբիայում, որպեսզի այնտեղ չկրկնվի Սիրիայի սցենարը: Համապատասխան հանձնարարականն Օբաման տվել է իր` անվտանգության հարցերով խորհրդականներին: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Օբաման նաև պահանջել է այլ երկրներում ևս ուժեղացնել ահաբեկչության դեմ պայքարը:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտնել էր, որ ԴԱԻՇ-ը Լիբիայում իր գրոհայինների զորավարժությունների համար ճամբարներ է ստեղծում, այնտեղ են կենտրոնանում նաև ահաբեկիչների կողմնակիցներ այլ երկրներից:

Այժմ Լիբիայում ամերիկյան մեծաքանակ զորք է կենտրոնացած, ովքեր բանակցություններ են անցկացնում պատերազմող խմբավորումների հետ: Նշվում է, որ Մուամար Քադաֆիի տապալումից հետո հյուսիսաֆրիկյան այդ երկրում իրավիճակը մնում է անկայուն:

8562 | 1
Facebook