Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է գեղասահքի Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնը

11:23, ուրբաթ, 29 հունվարի, 2016 թ.
Հայտնի է գեղասահքի Եվրոպայի 2016 թվականի չեմպիոնը
     Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության շրջանակներում երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ 2016 թվականի չեմպիոնը։ 4-րդ անգամ անընդմեջ Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Իսպանիայի ներկայացուցիչ Խավիեր Ֆերնանդեսը՝ յուրօրինակ նվաճման հասնելով:
1973 թվականից ի վեր նա առաջին մենասահորդն է, ով Եվրոպայի չեմպիոն է դարձել 4 տարի անընդմեջ: Հետաքրքիր զուգադիպությամբ վերջին անգամ նման նվաճման հասել է Օնդրեյ Նեպալան, ում անվան սառցե պալատում էլ անց են կացվում մրցումները։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալները բաժին հասան Իսրայելը ներկայացնող Ալեքսեյ Բիչենկոյին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Կովտունը։
5294 | 0
Facebook