Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Անտարկտիդան հուշում է՝ որտեղ փնտրել պատասխաններ

02:03, ուրբաթ, 22 հունվարի, 2016 թ.
Անտարկտիդան հուշում է՝ որտեղ փնտրել պատասխաններ

Արևելյան Անտարկտիդայում Թեյլոր անունն ստացած հինգհարկանի շենքի բարձրությամբ սառցաբեկորից օվկիանոս է թափվում վառ մորեգույն հեղուկ: Այս «Արյունոտ ջրվեժը» առաջին անգամ նկատել է Գրիֆֆիտ Թեյլորը 1911թ-ին: Այն ժամանակ ջրվեժի արտառոց գույնը վերագրվել է ջրիմուռների առկայությանը:

Սակայն ժամանակակից գիտնականները պարզեցին իրական պատճառը: Պարզվում է, որ «Արյունոտ ջրվեժի» ակունքները ձևավորվում են Թեյլոր սառցաբեկորի տակ ձևավորված մեկուսացած լճից: Իսկ բնորոշ գույնը փոխանցում են ջրի մեջ առկա միկրոօրգանիզմները: Լճի մեջ նրանք ձևավորվել և գոյատևել են միանգամայն մեկուսացած, ոչ երկրային պայմաններում:

Ջրվեժից վերցված փորձանմուշների 6 տարվա քրտնաջան ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները բացահայտել են 17 միկրոօրգանիզմների առկայությունը:

Նրանք գտում են, որ սպիտակ սառույցի վրա կարմիր ջրվեժ արտահոսելով` Անտարկտիդան ինքն է հուշում, որ գտնեն հնագույն լիճն ու նրա եզակի օրգանիզմները:

9753 | 0
Facebook