Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը տեղափոխվում են Լոնդոն

16:07, հինգշաբթի, 21 հունվարի, 2016 թ.
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը տեղափոխվում են Լոնդոն

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը տեղափոխվում են Լոնդոն: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, հայտնի զույգը երեխաների հետ միասին մոտ կես տարի պատրաստվում է բնակվել Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:

Աղբյուրը նշում է, որ զույգը տեղափոխվում է Լոնդոն, որպեսզի Փիթն այնտեղ մասնակցի «Աշխարհի պատերազմներ 3» ֆիլմի նկարահանումների շարունակությանը:

Զույգը նոր բանկավայր է տեղափոխվելու մարտ ամսին: Ըստ տեղեկությունների` Ջոլին և Փիթը ցանկանում են այնտեղ նաև բնակարան գնել, սակայն դեռևս հարմար տարբերակ չեն գտել:

Նշվում է նաև, որ Փիթը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսին: Նա այդ ֆիլմի նկարահանումներում ընդգրկված է նաև որպես պրոդյուսեր: Եվ մինչ Փիթը ներգրավված է լինելու ֆիլմի նկարահանումներում, Ջոլին այդ ընթացքում զբաղվելու է մարդասիրական մի շարք խնդիրներով, այդ թվում նաև` Եվրոպայում գաղթականների աննախադեպ հոսքի պատճառով առաջացած խնդիրներով:
20416 | 1
Facebook