Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հարկահավաք կազմակերպել` մատով ցույց տալով, որ վերևներին եք տալիս, ձեռքներդ կկտրեմ». ոստիկանապետը` ՃՈ աշխատակիցներին

22:25, չորեքշաբթի, 20 հունվարի, 2016 թ.
«Հարկահավաք կազմակերպել` մատով ցույց տալով, որ վերևներին եք տալիս, ձեռքներդ կկտրեմ». ոստիկանապետը` ՃՈ աշխատակիցներին
    
ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Ի թիվ այլ հարցերի` նա կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում: «Կոռուպցիան էս համակարգում կոչնչացնեմ հիմնովին: ՃՈ-ն մեր դեմքն ա ու քաղաքում տեսնում են` ինչ ա կատարվում: Հասարակությունը չի վստահում մեզ` այդ թվում նաև ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի պատճառով: Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ` մատով ցույց տալով, որ վերևներին եք տալիս, ձեռքներդ կկտրեմ: Եթե էս համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասվածը` հարկահավաքը, կոչնչացնեմ ծառայությունը: Ճանապարհային ոստիկանությունը դժվարին աշխատանք ա տանում, բայց մի քանի թափթփուկ կարող ա էդ ամբողջ աշխատանքը զրոյականի բերեն»,- ասել է նա:
8633 | 10
Facebook