Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վերջին 10 տարիների ընթացքում համաշխարհային թենիսում եղել են բազմաթիվ պայմանավորված հանդիպումներ

16:35, երկուշաբթի, 18 հունվարի, 2016 թ.
Վերջին 10 տարիների ընթացքում համաշխարհային թենիսում եղել են բազմաթիվ պայմանավորված հանդիպումներ
     Թենիսում էթիկայի չափանիշների պահպանման կոմիտեն հայտարարել է, որ վերջին 10 տարիների ընթացքում լավագույն 50 թենիսիստների թվին պատկանող 16 մարզիկ մեկ անգամ չէ, որ մասնակցել են պայմանավորված հանդիպումների։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իրենց մոտ գտնվող փաստաթղթերը։ Քննությունը սկսվել է թենիսիստներ Նիկոլայ Դավիդենկոյի և Մարտին Վասալյո Արգուելյո խաղից։ 2007-ին կայացած քննությունից հետո թենիսիստներից հանվել էին բոլոր մեղադրանքները, սակայն ATP-ը սկսել է ավելի լայնամասշտաբ քննություն՝ պայմավորված հանդիպումներ ի հայտ բերելու նպատակով։ Արդյունքում հայտնի է դարձել Ռուսաստանի, Իտալիայի հյուսիսի և Սիցիլիայի բուքմեյքերական ընկերությունների խարդախությունների մասին։ Ընկերությունները հարյուր հազարավոր ֆունտ սթերլինգ են վաստակել պայմանավորված հանդիպումներին խաղադրույքներ կատարելով։ Նշվում է, որ այդ հանդիպումներից 3-ը անցկացվել են «Ուիմբլդոն» հեղինակավոր մրցաշարի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, նշվում է 28 թենիսիստի անուն, ովքեր, հնարավոր է, մասնակցել են պայմանավորված հանդիպումների։
5909 | 0
Facebook