Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեսսին արժանացավ «Ոսկե Գնդակ-2015»-ին․ ՖԻՖԱ-ն հայտարարեց լավագույններին

23:16, երկուշաբթի, 11 հունվարի, 2016 թ.
Մեսսին արժանացավ «Ոսկե Գնդակ-2015»-ին․ ՖԻՖԱ-ն հայտարարեց լավագույններին
     Ցյուրիխում րոպեներ առաջ ավարտվեց տարվա կարևորագույն մարզական իրադարձություններից մեկը՝ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը։ 2015-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր դարձավ Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով մրցանակն ստացավ բրազիլական ֆուտբոլի լեգենդ, «Ոսկե Գնդակ-2007»-ի դափնեկիր Կակայից։ Արգենտինացու համար այս մրցանակը 5-րդն է։ Ավելի վաղ նա մրցանակին արժանացել է 2009-2012 թվականներին։
    
Տարվա լավագույն ֆուտբոլիստուհիճանաչվեց ԱՄՆ-ի ազգային հավաքականի առաջատար Կառլի Լլոյդը։
Տարվա լավագույն թիմն ունի հետևյալ տեսքը՝ Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա»)
     Պաշտպաններ՝ Մարսելո («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Դանի Ալվես («Բարսելոնա»), Տիագո Սիլվա (ՊՍԺ)
     Կիսապաշտպաններ՝ Անդրես Ինյեստա («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Փոլ Պոգբա («Յուվենթուս»)
     Հարձակվողներ՝ Նեյմար («Բարսելոնա»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)։

    
Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն։
Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչն է ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջիլ Էլիսը։

     Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին, որը տրվում է տարվա լավագույն գոլի հեղինակին, այս տարի արժանացավ բրազիլական «Աթլետիկո Գոյանենսե»-ի ֆուտբոլիստ Վենդել Լիրան։
ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակը բաժին հասավ ֆուտբոլային բոլոր կազմակերպություններին, որոնք աջակցում են փախստականներին։ Մրցանակը բեմում ստացավ Գերմանիայի ազգային հավաքականի՝ ծագմամբ գանացի նախկին ֆուտբոլիստ Ջերալդ Ասամոան։
9509 | 0
Facebook