Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ հատուկջոկատայիններն Իրաքում ձերբակալել են ԴԱԻՇ առաջնորդ աշ-Շիշանիին

11:43, երկուշաբթի, 28 դեկտեմբերի, 2015 թ.
ԱՄՆ հատուկջոկատայիններն Իրաքում ձերբակալել են ԴԱԻՇ առաջնորդ աշ-Շիշանիին

Ամերիկյան հատուկջոկատայիններն Իրաքի Կիրկուկ նահանգում գերի են վերցրել ԴԱԻՇ առաջնորդներից մեկին` Աբու Օմար աշ-Շիշանիին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Հատուկջոկատայինները գերի են վերցրել դաշտային 2 հրամանատարի և ոչնչացրել 7 գրոհայինի:

Նշենք, որ լրատվամիջոցներում մի քանի անգամ տեղեկատվություն էր տարածվել աշ-Շիշանիի սպանության մասին, սակայն այդ տեղեկատվությունն ամեն անգամ հերքվում էր:

Աբու Օմար աշ-Շիշանին` Թարխան Բաթիրաշվիլին, ծնվել է 1986թ., Պանկիսի կիրճի գյուղերից մեկում: Ծառայել է վրացական բանակում, ձերբակալվել է ապօրինի զենք կրելու համար: 2012-ին մեկնել է Թուրքիա, մասնակցել է Սիրիայում և Իրաքում անցկացված ռազմական գործողություններին և դարձել ԴԱԻՇ հրամանատարներից մեկը:

6043 | 0
Facebook