Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայազգի ռեկորդակիր գեղասահորդուհին կներկայացնի Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում

19:35, կիրակի, 27 դեկտեմբերի, 2015 թ.
Հայազգի ռեկորդակիր գեղասահորդուհին կներկայացնի Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում
     Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Կարճ և ազատ ծրագրերի գումարով նա վաստակել է 234,88 միավոր, ինչը աշխարհի ոչ պաշտոնական ռեկորդ է։ Նա գերազանցել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Քիմ Յու Նայի ռեկորդը։ Մեդվեդևայի ռեկորդները համարվում են ոչ պաշտոնական, քանի որ նա սահմանել է դրանք ոչ միջազգային մրցաշարերում։
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեդվեդևան ռեկորդ էր սահմանել նաև կարճ ծրագրում։ Նշենք նաև, որ այսօր հայտնի է դարձել, որ հայազգի մարզուհին հունվարին կներկայացնի Ռուսաստանը Եվրոպայի առաջնությունում։
5914 | 0
Facebook