Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում տիեզերքից Երկիր վերադարձող հրթիռակիր է ստեղծվել

18:41, երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2015 թ.
ԱՄՆ-ում տիեզերքից Երկիր վերադարձող հրթիռակիր է ստեղծվել

Դեկտեմբերի 21-ն ամերիկյան տիեզերական Space X ընկերության համար պատմական օր է եղել. պատմության մեջ առաջին անգամ Երկրի վրա փափուկ վայրէջք է կատարել տիեզերքից հետ վերադարձող հրթիռակիրը` Falcon 9-ը: Տիեզերանավի մեկնարկը տրվել է երեկ երեկոյան` Կանավարալ հրվանդանից: Մեկնարկից մի քանի րոպե անց հրթիռակիրը հաջողությամբ առանձնացել է տիեզերանավից և հատուկ շարժիչի օգնությամբ արագությունը նվազեցնելով` փափուկ և ուղղահայաց վայրէջք է կատարել հատուկ նախատեսված վայրում: Space X տիեզերական կազմակերպության հիմնադիր Էլոն Մասքն, ով նաև տիեզերանավի և հրթիռակրի հեղինակն է, այս իրադարձությունը «հեղափոխական» է անվանել:

Սովորաբար, տիեզերանավերի մեկնարկի ժամանակ դրանց ամենաթանկարժեք մասը` հրթիռակիրն, ընդամենը մեկ անգամ է կիրառվում, մեկնարկից հետո այն առանձնանում է տիեզերանավից ու ոչնչանում մթնոլորտում: Երկիր ետ վերադարձող հրթիռակրի ստեղծմամբ` Էլոն Մասքը հույս ունի զգալիորեն նվազեցնել տիեզերանավերի արձակման ինքնարժեքը: Հարկ է նշել, որ մինչ երեկվա հաջողված փորձը, նախկինում 2 անհաջող փորձ է կատարվել:

14168 | 1
Facebook