Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Lada 4x4-ը կնորացվի 2016 թվականին

22:08, երեքշաբթի, 22 դեկտեմբերի, 2015 թ.
Lada 4x4-ը կնորացվի 2016 թվականին

Հաջորդ տարի «ԱվտոՎԱԶ»-ը պատրաստվում է նորացնել Lada 4x4 մոդելը և կատարելագործել դրա կախոցը, հաղորդում է «АвтоСреда»-ն:
     Ավտոմեքենան ստանալու է արտաքին աննշան փոփոխություններ, ստանալու է նույն ջերմափոխանակիչի ցանցը, ինչ և Urban տարբերակի մոտ, բրենդի նոր լոգոտիպով: Մոդելն ստանալու է գազով լցված հարվածամեղմիչներ, փոխարինվելու է առջևի կախոցի անիվի դարձյակը (շրջադարձային բռունցք): Արտաճանապարհային մեքենայի թափքի արտադրության ժամանակ այժմ օգտագործվելու է ցինկային ժապավեն, որը պաշտպանելու է տանիքը կոռոզիայից:

Բացի այդ, հաջորդ տարի Գերմանիայում սկսվելու է Urban տարբերակով Lada 4x4-ի վաճառքը: Եթե Ռուսաստանում մոդելը կարելի է ձեռք բերել նվազագույնը 479 000 ռուբլով, ապա Գերմանիայում մեքենայի գինը սկսվելու է 11 990 եվրոյից (մոտ 930 000 ռուբլի):

11923 | 0
Facebook