Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չելսի»-ն հաստատել է Մոուրինյոյի պաշտոնանկության լուրը

22:45, հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2015 թ.
«Չելսի»-ն հաստատել է Մոուրինյոյի պաշտոնանկության լուրը
     Լոնդոնի «Չելսի»-ն պաշտոնապես հաստատել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անելու լուրերը։ ««Չելսի»-ն և Ժոզե Մոուրինյոն այսօր համաձայնության են եկել՝ պայմանագիրը լուծելու շուրջ»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ պորտուգալացին կստանա 12 մլն ֆունտ սթերլինգ փոխհատուցում։ Նշենք նաև, որ արդեն լուրեր են շրջանառվում, որ ակումբը կարող է գլխավորել «Աթլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինգը կամ իսպանացի մասնագետ Խուանդե Ռամոսը։ Հիշեցնենք, որ 52-ամյա Մոուրինյոն «Չելսի» է վերադարձել 2013-ի հունիսին։
3262 | 0
Facebook