Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բենզեման հեռացվել է Ֆրանսիայի ազգային հավաքականից

23:03, հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2015 թ.
Բենզեման հեռացվել է Ֆրանսիայի ազգային հավաքականից

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քարիմ Բենզեման պաշտոնապես հեռացվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմից։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ «Քարիմ Բենզեման հեռացվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմից։ Եթե իրավիճակը չփոխվի, Քարիմը չի մասնակցի Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը։ Երբ նայում եմ նրան, մտածում եմ, որ նա լավ տղա է։ Շատ ափսոս։ Նա մեծացել է Ֆրանսիայի ոչ բարեկեցիկ շրջանում և ամեն ինչին ինքնուրույն է հասել, սակայն, ցավոք, Բենզեման այդպես էլ չի կարողացել իրեն զերծ պահել վատ ընկերներից»,-հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել Լե Գրեթը։ Անդրադառնալով Վալբուենային՝ Լե Գրեթը նշել է․ «Վալբուենան ոչ մի բանում մեղավոր չէ։ Նա զոհ է։ Նա ամեն ինչ ճիշտ է արել։ Ընկերության մեջ այդպիսի ժամանակներ էլ են լինում, սակայն այդ տղաներն արդեն վաղուց երեխաներ չեն»։
    
     Հիշեցնենք, որ Բենզեման մեղադրվում է Վալբուենայի և շանտաժիստների միջև կապող օղակ հադիսանալու համար։

4549 | 0
Facebook