Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիական Հոմս քաղաքն ամբողջությամբ անցել է սիրիական կառավարական բանակի հսկողության ներքո

15:05, չորեքշաբթի, 09 դեկտեմբերի, 2015 թ.
Սիրիական Հոմս քաղաքն ամբողջությամբ անցել է սիրիական կառավարական բանակի հսկողության ներքո

Սիրիայի ըննդիմադիր զինյալներն սկսել են հեռանալ Հոմս քաղաքի վերջին շրջանից, որը գտնվում էր իրենց վերահսկողության ներքո: Ինչպես գրում է «BBC»-ն, սիրիացի ապստամբների` Հոմսից հեռանալու պատճառն այն է, որ սիրիական ընդդիմության և կառավարական ուժերի միջև կնքված հրադադարի համաձայն Հոմսն ամբողջությամբ անցել է կառավարական բանակի վերահսկողության ներքո:

Աղբյուրը նշում է, որ սիրիացի ընդդիմադիրներն ուղևորվելու են Իդլիբի նահանգի այն շրջանը, որը վերահսկում Է Սիրիայի ազատ բանակը:

Նշվում է նաև, որ Հոմսը, որը չորս տարի գտնվում էր ապստամբների հսկողության տակ, մի ժամանակ անվանում էին «հեղափոխության մայրաքաղաք»: 2011թ. հենց այնտեղ Էին սկսվել առաջին հակակառավարական ակցիաները:
5970 | 0
Facebook