Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պակյաոն մտադիր է դառնալ Ֆիլիպինների նախագահ

20:33, երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2015 թ.
Պակյաոն մտադիր է դառնալ Ֆիլիպինների նախագահ
     Աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն հայտարարել է, որ մտադիր է դառնալ Ֆիլիպինների նախագահ։ 2010 թվականին նա Ֆիլիպինների խորհրդարանում ներկայացնում է Սարագանի արվարձանը։ Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա չի բացառել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելը։
     «Ֆիլիպիններում քաղաքականությունը բռնցքամարտի պես է՝ մարդիկ անընդհատ պայքարում են իրար հետ»,- ասել է նա։
     Պակյաոն ավելացրել է նաև, որ չի բացառում ուսի լուրջ վնասվածքից վերականգնվելուց հետո ռինգ վերաառնալը։ Նա նշել է, որ մարտի սկզբին կկարողանա ռինգ դուրս գալ։
8200 | 0
Facebook