Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ես իմ երկրի զինվորն եմ. Դուշման Վարդանն այսօր կդառնար 46 տարեկան

09:45, ուրբաթ, 09 մարտի, 2012 թ.
Ես իմ երկրի զինվորն եմ. Դուշման Վարդանն այսօր կդառնար 46 տարեկան

Այսօր արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ ''Մարտական խաչ'' 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդան) ծննդյան օրն է:

''Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի'',-ասում էր Վարդանը, ով առանձնանում էր իր հայրենասիրությամբ, բարոյական սկզբունքներով, գրագետ գործունեությամբ:

''Վարդանը չէր սիրում դատարկ հայրենասեր երևալ, նրանից երբեք չէինք լսի Սասունն ու Տարոնն ազատագրելու մասին կոչեր'',- ասում են մարտական ընկերները:

Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում: 1984 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ` մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին:
     Զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին:

2950 | 3
Facebook