Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Facebook»-ի հիմնադիր Ցուկերբերգը դուստր է ունեցել

10:08, չորեքշաբթի, 02 դեկտեմբերի, 2015 թ.
«Facebook»-ի հիմնադիր Ցուկերբերգը դուստր է ունեցել

«Facebook» սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը` Պրիսցիլան, դուստր են ունեցել: Այս մասին հայտնի գործարարը հայտնել է «ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով:

«Ես և Պրիսցիլան շատ ուրախ ենք ողջունել մեր դստերը` Մաքսին, այս աշխարհում: Նրա ծննդյան առթիվ մենք նամակ ենք գրել նրան այն աշխարհի մասին, որտեղ, հույս ունենք, նա կմեծանա»,- գրել է Ցուկերբերգը:

Սոցիալական կայքի հիմնադիրը նշել է նաև, որ ինքը և կինը պատրաստվում են իրենց փոքրիկ ներդրումն ունենալ` այս աշխարհը երեխաների համար ավելի լավը դարձնելու նպատակով: «Մենք մեր ֆեյսբուքյան բաժնետոմսերի 99%-ը, որի արժեքն այս պահի դրությամբ 45 միլիարդ դոլար է, նվիրաբերելու ենք բարեգործությանը, որպեսզի միանանք հաջորդող սերունդների համար աշխարհը ավելի լավը դարձնել փորձող բարեգործներին»,- հավելել է Ցուկերբերգը:

Priscilla and I are so happy to welcome our daughter Max into this world!For her birth, we wrote a letter to her about...

Posted by Mark Zuckerberg on Tuesday, December 1, 2015
4355 | 0
Facebook